Ադրբեջանում ահաբեկիչներն անցել են իրենց իսկական գործին. Կարեն Հովհաննիսյան

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բանից պարզվում է, որ ահաբեկիչներն անցել են իրենց իսկական գործին։ Դե ահաբեկիչների համար միևնույն է, թե որտեղ կիրականացնեն իրենց գործը։

Ադրբեջանական բնակվայրերը, որտեղից բնակչությունը դուրս է եկել, այժմ ենթարկվում են ահաբեկիչների կողմից թալանի։ Թալան կոչվածն էլ ուղեկցվում է հրկիզումներով: Կերեք, ձեր եփած ճաշը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ