«Լուկաշենկոն սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա». Գագիկ Ծառուկյան

Հունվարի 14-ին լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`զրուցե՞լ է արդյոք իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նրան հորդորե՞լ է ավելի կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում: Ծառուկյանը պատասխանեց.

«Ինքը շատ կոռեկտ է, ես իրեն ասել էի, իր վերաբերմունքն էլ, հարգանքն էլ դուք տեսնում եք: Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեզ հետ, ցանկացած ձեզ հուզող հարցին ինքը պատասխանի»:

ԲՀԿ առաջնորդը պատասխան հարց ուղղեց լրագրողներին.

«Դե հիմա դուք ասեք` նախագահականից, վարչապետի աշխատակազմից հրավերք ուղարկե՞լ են, թե՞ ոչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ