Հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը

ԱՀ ՊԲ -ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

 «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը:

Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ