Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումից ընդամենը ժամեր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան այդ կապակցությամբ։

ՌԴ ղեկավարի շնորհավորանքը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։ Այնտեղ Պուտինը մատնանշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների ու փոխադարձ հարգանքի վրա։

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և համատեղ կառուցողական աշխատանքը կօգնեն հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը։

Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», – ասել է Պուտինը իր շնորհավորական խոսքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ