Սիրիացի զինյալները դատապարտել են իրենց հավատակիցներին Ադրբեջան մեկնելու համար

Իդլիբում ահաբեկիչները դատապարտել են Ադրբեջան մեկնած իրենց «գործընկերներին»՝ իրենց հայրենիքում սուրբ ջիհադը լքելու և ուրիշի պատերազմին մասնակցելու համար:

Զինյալները տեսանյութ են հրապարակել, որում վրդովված են, որ օտարերկրացիները Լևանտ (Սիրիա) են եկել ոչ թե շահույթ ստանալու համար, այլ գաղափարի համար, մինչդեռ իրենց հայրենակիցները շահույթ ստանալու նպատակով մեկնում են Ադրբեջան:

Նրանք ափսոսանք են հայտնում Ադրբեջանում 50 սիրիացիների մահվան կապակցությամբ և ասում են, որ ավելի լավ կլինի, եթե նրանք մնան այստեղ և կռվեն Ասադի դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ