Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է իրենց ընտանիքն անցկացրել Ամանորի տոները։ Գրեթե բոլոր դրվագներում գլխավոր դերերում վարչապետի կրտսեր դուստրն է`Արփին։
Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ներկայացրել է, թե ինչպես է իրենց ընտանիքը նշել Ամանորը։3
Նա լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Դատելով հրապարակումներից` տոները ուրախ են անցել։
Վարչապետի կրտսեր դուստրը` Արփին, «խաշ ուտել» էր խաղում։ Տեսանյութում երևում է` ինչպես է փոքրիկը մանրացնում չոր լավաշն ու համտեսում այն։ Աղջիկը համառորեն անտեսում է հարցը` թե ինչ է նա անում ու շարունակում է խաշ ուտել։