«Գիտենք` հայրիկը վաղը հաղթելու ա, գա»․ Ինչպե՞ս են իրենց օրն անցկացնում արցախցի փոքրիկները

24News-ն այցելել է Երևանում բնակվող արցախցի փոքրիկներին, ծանոթացել նրանց առօրյային։
Երեխաները պատմել են, որ շուտով դպրոց են հաճախելու, իսկ մինչ այդ երգի, պարի ու ընթերցանության դասեր են անցկացվում իրենց կացարանում։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ