Տեղի է ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հանդիպումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:

«Պարոն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման և կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար:

Ուզում եմ շնորհավորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են:

 

Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թավշյա հեղափոխության գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան:

Ստացել եմ առաջարկությունն Ազգային ժողովից և դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ