Քննարկել ենք տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը

Արցախի Հանրապետությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցությանը քննարկվել է ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»:

Այց Արցախ

Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, 6 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ