Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում. լուսանկարներ

Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը համաչափ պատասխան է ստանալու:  Այս մասին Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է»,- գրել է Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ