Պուտինը գիտի Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի ուղերձների մասին

Նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի «Тройка Диалог» խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուղերձների մասին, որոնք կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ն:

«Բնականաբար, (Պուտինին) զեկուցվել է բոլոր ուղերձների մասին: Հուզական ֆոնը հասկանալի է»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանում հրադադարի հաստատմանը եւ բանակցությունների վերսկսմանը:

«Դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան հիմա արվում են»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ավելի ակտիվորեն կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ