«Վստահեցնում եմ՝ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևը փախչելու է». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց ադրբեջանցիներին՝ ասելով, որ նրանց խաբում են լկտի ձևով, և Ադրբեջանը ռազմական առումով ոչ մի հաջողություն չունի:

«Մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որ Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևն իր պառվանախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով այն աղքատության մեջ»,- նշեց փոխխոսնակը:

Դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց և խնդրեց շարունակել այն, ինչ իրենք անում են Լոս Անջելեսում, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի մյուս քաղաքներում:

«Ձեր գործը շատ անգին է: Այսօր քան երբևէ պետք է մեծացնել ճնշումը միջազգային հանրության վրա, որպեսզի կանգնեցնել Թուրքիայի և իր մարիոնետ Ադրբեջանի գործողությունները ազատ Արցախի սահմանների մոտ»,- նշեց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ