«Մեր տղերքը լեռների արծիվներ են․ սողունը արծիվ չի կարող հաղթել»․Արծրուն Հովհաննիսյան

«Ահաբեկիչնե՛ր, մի բան հասկացեք՝ ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է, մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ պաշտպանության բանակի հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Վահրամ Պողոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար»,- գրել է Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ