Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչներ են բերվում ղարաբաղյան հակամարտության գոտի

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է, որ Հարավային Կովկասը կարող է ցատկահարթակ դառնալ ահաբեկչական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության պայմաններում։

Այս մասին նշված է Նարիշկինի տարածած հայտարարությունում, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը։

«Ղարաբաղում բռնկված զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է գրոհայինների տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից։ Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար նոր ցատկահարթակ դառնալ, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանի ու Հայաստանի հարևան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան», – ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ