Քարդի Բին «Ինստագրամում» իր 76 մլն-ից ավելի հետևորդներին կոչ է արել մասնակցել Արցախի համար կազմակերպված դրամահավաքին

Հիփ-հոփ ժանրի կատարող Քարդի Բին «Ինստագրամում» իր 76 մլն-ից ավելի հետևորդներին կոչ է արել մասնակցել Արցախի համար կազմակերպված դրամահավաքին:

Երգչուհին «սթորի» բաժնում հրապարակել է հետևյալ լուսանկարը:

ՀԱվելենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:  Այս մասին տեղեկցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հանրապետության նախագահի աշխատակազմն ընդհանուր առմամբ 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020թ. պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին»,-ասված է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ