Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը՝ նշեց, որ պատրաստ է նոր մարտահրավերների հաղթահարմանը։
«Ձեր համաձայնության դեպքում ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությանը հարիր խորհրդարանի կայացմանը և Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում նոր խորհրդարանական ավանդույթների և նոր մշակույթի ձևավորմանը նպաստս բերելուն», — ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Ազգային ժողովի գործունեությանը Միրզոյանը նշեց. — «Օրենսդրական օրակարգի մասին. իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70 տոկոսից ավելի վստահության քվեն, տրամաբականական է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ մշակվելիք օրենսդրական փաթեթները։
Ես անելու եմ ուժերիս ներածը՝ կառավարության ծրագրի և դրա իրագործման շուրջ խորհրդարանական առավելագույն և ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է իր ջանքն ու աշխատանքը բերել մեր երազանքների Հայաստանի կերտմանը»։