Ինչպես է հայկական զինուժը խոցում հակառակորդի հերթական տանկը


ՊԲ-ն հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ինչպես է, հայկական զինուժը խոցում հակառակորդի հերթական տանկը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։
Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։

Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։

Հերթով-շարքով-կարգով ))Հակառակորդի հերթական տանկի խոցումը

Posted by Taron Chakhoyan on Monday, 5 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ