«Էրդողանի նպատակն է մեկուսացնել Մինսկի խումբը և ուժով տեղ գրավել ԼՂ-ի կարգավորման հարցով բանակցային սեղանի շուրջ»

Եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարիների ընթացքում հասկացրել է մի բան, որ Ռուսաստանից բացի ոչ մի տերություն՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրամիությունը, և ո՛չ նույնիսկ Չինաստանը, չեն կարող միջամտել իր նախկին խորհրդային տարածքի երկրների անվտանգության գործերին, գրում է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունը, «Էրդողանը հայ-ադրբեջանական հակամարտությամբ ստուգում է Պուտինի հետ իր հարաբերությունները» վերտառությամբ հոդվածում մեջբերելով Քարնեգի հետազոտական կենտրոնի գիտնական Սինան Ուլգենի խոսքը, գրում է, որ Ադրբեջանում Էրդողանի նպատակն է մեկուսացնել Մինսկի խումբը և ուժով հասնել բանակցությունների սեղանի շուրջ իր համար տեղ զբաղեցնելուն:

«Լծակների ավելացման հենց այս ռազմավարությունն էր Էրդողանը որոշակի հաջողությամբ օգտագործել Լիբիայում, Սիրիայում և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում։ Բայց դա նույնպես կապված է ռիսկի հետ, քանի որ Պուտինը կարող է այդ թատերաբեմերից որևէ մեկում պատասխան հարված հասցնել Թուրքիային, եթե այստեղ իրադարձությունները չընթանան այնպես, ինչպես նա պատրաստ է ընդունել»,- գրում է թերթը։

«Թուրքիան շատ ավելի խոցելի վիճակում է իր ավանդական միությունների նկատմամբ վստահության քայքայման պատճառով, և դա փոխադարձ է։ Դրանում իր դերն է խաղացել նաև Էրդողանի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման որոշումը»,-ասել է Ուլգենը:

«Էրդողանը պետք է զգույշ լինի, որպեսզի սահմանը չանցնի։ Նրա երկիրը խոշոր տարածաշրջանային տերություն է, բայց նա չպետք է մոռանա, որ Ռուսաստանն այստեղ գերիշխող խաղացող է»,- իր հերթին ասել է Մոսկովյան վերլուծաբան Արկադի Դուբնովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ