Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին»,-ասված է նախագահի հրամանագրում:

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ