«Մի քանի օրից շարժվելու ենք». Արա Մարտիրոսյանն Արցախի համար մեքենաներ է գնել

Երգիչ Արա Մարտիրոսյանն արդեն Հայաստանում է եւ մի քանի օր անց պատրաստվում է Արցախ մեկնել։

Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում երգիչը նշել է՝ այն, ինչ հայտարարել է, ուժի մեջ է։ «Քանի որ այս պահին, բնականաբար, չեմ կարող շատ բաներ մանրամասնել, հենց այս պահին չենք շարժվում։ Շարժվելու ենք մի քանի օրից Արցախ։

Ի դեպ, ասեմ, երեկվա դրությամբ մի քանի մեքենա եմ գնել, հիմա բերել եմ մեքենաները գրանցելու։ Այս մեքենաները եւ ոչ միայն սրանք, նաեւ շատ մեքենաներ, գնում են Արցախ»,- նշել է երգիչը։ Արա Մարտիրոսյանն ասել է՝ հպարտ է մեր զինվորներով, մեր ազգով, պատրաստ է օգնելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ