Ռուբեն Վարդանյանի խնդրանք-կոչը` Վլադիմիր Պուտինին

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է,  ՌԴ նախագահին, ռազմա-քաղաքական վերնախավին, ՀՀ ու Արցախի ղեկավարությանն ուղղված տեսաուղերձ է հրապարակել:

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի:

Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ