Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը. ԱՀ նախագահի խոսնակ

Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի՝

ա) խուսափի ավելորդ զոհերից.

բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու:

#ԿԱՐԵՎՈՐԱվելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով…

Posted by Վահրամ Պողոսյան on Monday, 5 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ