Արցախից հայտնում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստների մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ անընդհատ տեղեկություններ են ստանում թշնամու կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստների մասին:  Վահրամ Պողոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը»,- գրել է Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ