Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում. վարչապետի խոսնակը հաստատում է

Քիչ առաջ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը: Այս լուրը NewArmneia.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Թե ով է եկել, ինչ ծրագրով, ինչ հանդիպումներ են լինելու, վարչապետի խոսնակը չմեկնաբանեց: Տեղեկություն կա, որ Հայաստան նաև կառավարական այլ ինքնաթիռ է եկել Ռուսաստանից:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։Համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ