Ինչ հետեւանք կարող է ունենալ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելը

Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողություններից հետո մինչեւ այժմ շատ է նշվում այն մասին, որ հայկական կողմը պետք է հակառակորդին լռեցնի Մինգեչաուրի ջրամբարին հարվածելով:

Ջրամբարն այն օբյեկտներից է, որը բավական արծարծվում է հակամարտության համատեքստում, մասնավորապես լարվածության շրջանում:

Ի՞նչ հետեւանքներ կունենա ջրամբարի աղետը: Այն տեղակայված է Կուր գետի վրա, Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում, «շփման գծին» բավական մոտ: Ըստ Ադրբեջանի մասնագետների, աղետի դեպքում Մինգեչաուրից սկսած Կուր գետի ամբողջ ավազանը կմնա ջրի տակ: Այս ուղղությամբ տեղակայված են ադրբեջանական մի շարք խոշոր բնակավայրեր:
Ջրի տակ կարող է հայտնվել նաեւ ներկայիս շփման գծի ադրբեջանական հատվածը, որտեղ տեղակայված է մեծ քանակությամբ զինուժ եւ տեխնիկա: Աղետի հետեւանքով ադրբեջանական ուժերը կկտրվեն թիկունքից, եւ «շփման» գիծը կտեղափոխվի Կուր գետից վեր հատված: Ջրամբարը կառուցվել է մոտ 70 տարի առաջ եւ մի քանի անգամ հայտնվել «վթարային» վիճակում:

Մինգեչաուրի ջէկը բաղկացած է 8 էներգաբլոկից, ընդհանուր հզորությունը 2600 ՄՎտ է: Այն արտադրում է ամբողջ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսը: Չնայած փորձագետներն ասում են, որ Ադրբեջանը այլընտրանքային եւ վերականագնվող էներգիայի աղբյուրների պոտենցիալ ունի, ինչպիսիք են հողմային եւ արեւային էլեկտրակայանները, 2016-ի պաշտոնական տվյալների համաձայն, երկրում արտադրված էլեկտրաէներգիայի միայն 10 տոկոսն է ստացվել նշված աղբյուրներից:

Այլ կերպ ասած՝ Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կարող է մթության մեջ թողնել Ադրբեջանն ու կաթվածահար անել հակառակորդի բանակը, այլեւ ջրամբարի 16,1 խկմ ջրերի տակ թողնել Կուր-արաքսյան դաշտավայրը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ