«Արմենիա» ավիաընկերությունը պատրաստ է ՌԴ-ից անվճար հումանիտար բեռ տեղափոխել դեպի Հայաստան

«Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 8-ին՝ Մինվոդի-Երևան և հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Երևան չվերթներով անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Յուրաքանչյուր չվերթովª առավելագույնը 5 տոննա բեռ։ Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,- նշել է Խաչատրյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է. «Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։ Նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է»։

Արդեն մի քանի օր Արցախի քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն Ադրբեջանի հրթիռակոծության թիրախում է: Շուշին ու Ստեփանակերը հոկտեմբերի 5-ին ևս հրթիռների մեծ ինտենսիվությամբ հարվածների տակ են: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարել է Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։

«Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ