Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում

Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում: Չեն շրջանցում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ