Լուսանկարում կասետային չպայթած ռումբեր են․ հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ


Արցախի տեղեկատվական շտաբից լուսանկարներ են հրապարակել՝ զգուշացնելով․

«Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբեր են:
Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:

Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։

Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։
911, 101,112»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ