Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block։ Նա նաև հետևյալ գրառումն է արել.

«Ես այսօր միանում եմ մյուսներին՝ red block տեղադրելով, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն հայերի համար։

2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և համակված էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ:

Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական /թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակման: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ անտեղի զոհեր կան:

Հայերը գեղեցիկ մարդիկ են, տարիների պատմական հալածանքներից հետո նրանք արժանի են կայուն խաղաղության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ