Հունվարի 14-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Երևանում, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Արմավիրի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Արագածոտնի մարզի Արագած, Աշտարակ, Թալին քաղաքներում և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյան հետևանքները Երևանում
Posted by ԼՈՒՐԵՐ.com on Sunday, January 13, 2019