«Ընթանում են թեժ մարտեր…». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՛ որտեղ ասվում է.

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ