Այս գիշեր արցախցի աղջիկ է ծնվել Երևանում

Բարի լույս։ Արցախցի աղջիկ է ծնվել այս գիշեր Երևանում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը՝ նշելով, որ մատների գործողությունը մեսիջ է թշնամուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ