«Ալիև, մի հատ էլ սենց դրոշ տանդ վրա ենք դնելու». Ապարանի գումարտակն ազատագրել է դիրքը

Ապարանի գումարտակը ազատագրել է հակառակորդի գրաված դիրքերը՝ ոչնչացնելով գրոհայիններին:

«Ալիևʹ, մի հատ էլ սենց դրոշ տանդ վրա ենք դնելու»՝ տեղադրելով հայոց եռագույնը՝ սպառնում են հայ զինվորները: Զինվորները նաև տեղեկացնում են, որ 3 զոհ են ունեցել, բայց գրավել են 3 դիրք՝ սպանելով բազմաթիվ ազերի գրոհայինների:

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ  ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ