Ոչ ոք չէր կարող վարչապետի` առանց այն էլ բարձր վարկանիշն այնպես բարձրացնել, ինչպես դա արեց Ալիևը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ոչ ոք չէր կարող վարչապետի` առանց այն էլ բարձր վարկանիշն այնպես բարձրացնել, ինչպես դա արեց Ալիևը:

Թե բա` «Փաշինյանն ինձ ասաց, որ իրենք տարածքներ չեն վերադարձնի…»։

Պատերազմող ժողովրդի համար չկա ավելի կարևոր ու սպասված հայտարարություն, քան այն, որ թշնամու բերանով հայտարարվում է, որ իր Գերագույն գխավոր հրամանատարը «տարածքներ չունի» թշնամուն տալու:

էլի եմ ասում, սա տարածքային խնդիր չէ…
Սա հայապահպանման խնդիր է, սա պայքար է գոյության համար, պայքար է մեր տեսակի պահպանման համար, սա լինել-չլինելու պայքար է:

Պայքար է մեր տեսակը, հավատքն ու գենը պահելու համար:

Պայքար է հազարամյակներից մեզ ժառանգություն հասած հողը պահելու, այդ հողը շենացնելու ու դրա վրա ապրելու համար:

Սա պայքար է մեր երեխաներին մեր հայրենիքը, հավատքն ու տեսակը փոխանցելու համար։

Ու պայքարելու ենք, պայքարելու ենք ամեն թփի, քարի ու ծառի համար։

Պայքարելու ենք մեր տեսակի պահպանման ու մեր հավատքի համար, արժեքների ու սրբությունների համար։

Պայքարելու ենք մեր նախնիների թողած ժառանգության ու մեր երեխաների համար։

Պայքարելու ենք … ու էլի ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ