Արցախն արդեն ունի նոր հերոսներ

Հոկտեմբերի 4-ին բանակի մարտական կառավարման կենտրոնում, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր հերթական հրամանագրերը, որոնց համաձայն <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման են արժանացել փոխգնդապետ Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու), գնդապետ Սերգեյ Սլավի Շաքարյանը, ավագ սերժանտ Յուրա Հայկարամի Ալավերդյանը, սերժանտ Էդգար Էդվարդի Մարկոսյանը, շարքային Դավիթ Լյովայի Գրիգորյանը:

Հրամանագրերի հրապարակման արարողությանը հաջորդել է ԱՀ նախագահի խոսքը, որը ռադիոկապի միջոցով ունկնդրելու հնարավորություն են ունեցել ճակատային գծի բոլոր ուղղություններում մարտնչող զինվորականները:

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

Այդ առիթով այսօր կրկին այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները:

Փա ՛ ռք հայոց բանակին:
Խոնարհվումս մեր հայրենիքի պաշտպանության համար բոլոր նահատակվածների սուրբ հիշատակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ