Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. քաղաքը հոսանքազրկված է

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ի երեկոյան շարունակել է հարվածել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ երեք պայթյունի ձայն է լսել:

Նա հայտնեց, որ ներկայումս քաղաքը հոսանքազրկված է:

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին պարբերաբար հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ