Անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունը կկատարի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական բանակն օգնի Հայաստանին:

Պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ, Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ