«Թշնամու օդաչուները կատապուլտ չեն լինում՝ այն անջատված է». Արծրուն Հովհաննիսյան

Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ոչ մեկ կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ