Հակառակորդի հասցրած հարվածների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 4-ին կրկին հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ