Գիշերը կրկին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ,  հայտնում են  գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մի խումբ անձինք, ովքեր բողոքում են Գրիգորյանին ազատ արձակելու դեմ, խոչընդոտել են նրա փաստաբան Արսեն Մկրտչյանին, թույլ չեն տվել մեքենայով գնա և երբ փաստաբանը փորձել է վարել մեքենան, հարձակվել են, թույլ չեն տվել շարժվել։

Բողոքող քաղաքացիներից մեկը նույնիսկ թքել է փաստաբանի ուղղությամբ։ 71

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ