Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց


Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց…»:

Պաշտպանության բանակը խոցել է Գյանջայի օդանավակայանը: Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ