Պաշտպանության բանակը պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ:

Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ