Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը` խաղաղապահ զորքերի մասին

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը` խաղաղապահ զորքերի մասին.

«Ասք:

20 թվին՝ հազար իննը հարյուր (1920):

Ռուս զորքերը մտան Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջևան:

Իրենց ասելով, բացառապես, որպեսզի խաղաղություն ապահովեն այդ գավառներում՝ «դադարցնելով ազգամիջյան կոտորածները»:

Այդ լավ գործում օգնական ունենալով՝ տաճիկ սպաներին ու բոլշևիկ դարձած թաթարներին:

Իրականում գրավեցին այդ գավառները:

Դա այն ժամանակ էր, երբ հայկական զորքը կանգնած էր Նախիջևան քաղաքի շեմին, ու բանակցում էր Նախիջևանի թուրքերի հետ հանձնվելու պայմանների մասին:

Բայց եկան խաղաղապահները:

Ու Նախիջևնաը խաղաղացրեցին:

Ու դա մնաց Ադրբեջանին:

Սա պատմություն է, փաստ է՝ առանց մի ստորակետ չափազանցնելու:

Ու Ղարաբաղը մնաց Ադրբեջանին:

Ու Զանգեզուրն էլ կմնար, եթե չլիներ մի հայ:

Գարեգին Նժդեհ, որը խաղաղապահներին դուրս քշեց Զանգեզուրին:

Ու մենք հիմա:

20 թվին՝ երկու հազար:

Մինչեև հիմա կռվում ենք, զոհվում ենք, արյուն ենք թափում, որպեսզի վերացնենք այդ խաղաղապահության արդյունքները:

Սրանք փաստերն են:

Դասը, որ անգիր ենք արել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ