Զանգել եմ Մադաղիսի մոտակայքում ապրող ընկերներս, լուրը ճշտելուց հետո ասում եմ . Հեեեեյ հանեք պալատից Իլհամին , քեռին ամբողջովին ֆանտազիայի մեջ է . Ալեքսանդր Լապշին

Բլոգեռ Ալեքսանդր Լապշինը գրել է , որ ադրբեջանական լրատվականներից իմացել է իբր ադրբեջանցիք Մադաղիսը վերցրելել են: Լուրը ճշտելու համար շտապ զանգել է այնտեղ ապրող ընկերներին .

«Ես երբեմն այնպիսի զգացողություն ունեմ, որ Իլհամ Ալիևը նախագահական պալատում պահվում է լիովին մեկուսացված, և նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է կատարվում: Ես մոտավորապես զրոյական վստահություն ունեմ ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ, բայց «զուգարան ազ -ի» կարդալուց հետո, կներեք, «հաքքին.ազ» կարդալուց տեսա, որ նրանք գրավել են Մադաղիս գյուղը, ես անհանգստացա: Այս գյուղը տեղակայված է դեպի Թալիշ մեկ այլ գյուղ տանող առանցքային ճանապարհի վրա: Իսկ Թալիշում ես մի քանի ընտանիք գիտեմ, նրանք իրո՞ք խնդիրներ ունեն: Փորձեցի ճշտել լուրը:

Զանգեցի, լսեցի մի ուրախ ձայն, որն ինձ հարցնում էր ՝ ինչպե՞ս են գործերս:

-Ե՞ս… այո, ես լավ եմ, ինչպե՞ս եք դուք…

Հարազատներս պատմեցին , որ կրшկnցները մոտ են, շատ տներ վնասված են, բայց իրենք իրենց պահում են քաջ: Երեխաներին դուրս են բերել մեծերը մնացել են:

-Երեկ ադրբեջանցիները գրեթե մտան գյուղ, մոտակայքում էին, բայց նրանց հետ շպրտեցին սահմանից, և այժմ ամեն ինչ կարգին է: – պատմեց ընկերս.

Ես ասեցի, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ձեր գյուղը վերցրել են և նույնիսկ արդեն վերանվանել են Սուգովուշան: Ընկերներս սկսեցին լիաթոք ծիծաղել, ասում են, թող անմիջապես վերանվանեն Բաքու, ի՞նչու են ժամանակ վատնել մանրուքների վրա:

Հիմա հայտարարում եմ … Հեյ, թողեք Իլհամին դուրս գա պալատից: Դադարեցրեք այդ «տղամարդուն» խոշտանգելը, միացրեք ինտերնետը նրա համար, հակառակ դեպքում քեռին ամբողջովին ֆանտազիայի մեջ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ