Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը»,- գրառել է Ստեփանյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության…

Posted by Shushan Stepanyan on Saturday, 3 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ