«Սաղ վախտ էլ առողջ եմ, տո էդ ստից եմ անում …». Մանվել Գրիգորյանը խոստովանում է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է եւ  օր օրի ավելի է վատանում։ Ահազանգում է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։

«Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում  այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը համապատասխան որոշում կկայացնի։ Ինձ թվում է ՀՀ-ում ոչ մի մեղսունակ բժիշկ կասկածի տակ չի դնի, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները  անհամատեղելի են կալանքի հետ»,- ասում է պաշտպանը։

Այն ինչ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նույնինքը Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ իրեն լավ է զգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ