Շարքային Կարեն Ալեքսանյանի հերոսությունը. նա երկու օրվա ընթացքում խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ

Պաշտպանության բանակը ներկայացրել է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ։

«Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ:

Հաջորդ օրը` սեպ¬տեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայման¬ներում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր»,- հայտնում են ՊԲ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ