Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Սիրիայի քրդերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ եթե Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ Անկարային տրված խոստումները չկատարվեն, ապա նա ինքը «կանի ամեն անհրաժեշտ բան», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա ավելացրել է, որ «Թուրքիայի համար անընդունելի են ցանկացած քայլեր, որոնք կհանգեցնեն սիրիական Իդլիբում նոր աղետի»: 2019-ի հոկտեմբերին Թուրքիան համաձայնվեց Միացյալ Նահանգների հետ դադարեցնել «Խաղաղության աղբյուր» անվան տակ Անկարայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում և սիրիաթուրքական սահմանի 30 կիլոմետրանոց բուֆերային գոտուց քրդական կազմավորումների դուրսբերումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ