Արայիկ Հարությունյանի վիրավորման մասին լուրը կեղծ է

Հակառակորդը տեղեկություններ էր տարածել՝ իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորում է ստացել:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը։

Վերջինիս խոսքով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ