Թեհրանը զգուշացնում է ՝ռազմական գործողությունների ընթացքում իր սահմաններին զգուշավորություն ցուցաբերել

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Արցախա- ադրբեջանական շփման գոտում զգուշավորություն ցուցաբերել Իրանի Հանրապետության սահմանների նկատմամբ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Նրա խոսքերով, Իրանը ուշադիր և մեծ զգուշավորությամբ հետևում է Իրանի սահմանային տարածքում տեղի ունեցող տեղաշարժերին: Խաթիբզադեն նշել է, որ Իրանի սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է:

«Մենք լրջորեն զգուշացնում ենք , որ հակամարտության բոլոր կողմերը անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում»,- ընդգծել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ